19.02.2024|
16:55
Թումանյանից իմանում ենք, թե հայրենիքն ինչ է, Թումանյանից սիրել ենք սովորում, Թումանյանի միջոցով հաղորդակցվում ենք տիեզերական ցավի հետ՝ մարդ ենք դառնում, ճանաչում ենք մեր մտքերն ու զգացմունքները, շոշափում ենք մեր արմատները: Մի ամբողջ երկար կյանք ենք ապրում Թումանյանի հետ, հետո մեռնում-գնում ենք, բայց դեռ էնքա՜ն Թումանյան է մնում, որ չենք հասցրել ապրել, չենք հասցրել սովորել ու հասկանալ։ Մի կյանքը քիչ է, շա՜տ քիչ է։